Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ԵԱՀԿ ԽՎ -ում ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկը

ԵԱՀԿ ԽՎ -ում ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկը
02.07.2014 | 10:54

Հայաստանի պատվիրակությունը առաջարկել էր, որ հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Բաքվում անցկացվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկը։ Նստաշրջանում հռչակագիր է ընդունվելու, որը կոչվում է «Հելսինկի գումարած 40. հանուն յուրաքանչյուր անհատի անվտանգության»։ Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում մի քանի տասնյակ առաջարկներ հնչեցին։ Հայաստանի պատվիրակությունը առաջարկեց լրացում կատարել բանաձևում, որ հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։
Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասել է, որ լրացումը հիմնված է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունների վրա, Հայաստանի նախագահը հավանություն է տվել։
Գեղամյանը հույս է հայտնել, որ մյուս պատվիրակությունները ևս կողմ կքվեարկեն իր առաջարկին, քանի որ հիմնված է նրանց նախագահների հայտարարությունների վրա։ Հայաստանի պատվիրակության առաջարկը քվեարկությամբ ընդունվեց։
Մշտական հանձնաժողովում շաբաթ օրը անցկացված նիստում Արտաշես Գեղամյանը իր ելույթում նախ արձագանքել է մինչ այդ հնչած որոշ պատգամավորների ելույթներին՝ նշելով, որ լսելով գործընկերներին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հելսինկյան եզրափակիչ ակտը կազմված է ոչ թե իրավահավասար տասը սկզբունքներից, այլ ընդամենը մեկ սկզբունքից, որը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը:
Իսկ ո՞ւր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, շեշտել է Գեղամյանը՝ նշելով, որ ինքնորոշման սկզբունքը ամրագրված է նաև ՄԱԿ-ի կանոնադրությունում:
Հիշեցնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Գեղամյանը այնուհետև սկսել է պաշտպանել Ռուսաստանի ներկայացուցչի դիրքորոշումը, ով առաջարկել էր օրակարգից հանել ՈՒկրաինայի վերաբերյալ բանաձևի քննարկումները:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը ասել է, թե նախկին Խորհրդային Միության, իսկ հիմա՝ ԱՊՀ-ի բոլոր քաղաքացիների համար դա շատ ցավալի հարց է, հայերի համար դժվար է առանձնացնել ուկրաինացիներին ռուսաստանցիներից, դա մեծ քաղաքակրթություն է, որի ակունքները գալիս են Կիևյան Ռուսիայից:
Հայաստանի պատվիրակության ղեկավարի կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամին անդրադառնալը կարող է խանգարել բանակցային գործընթացին, նկատելի դրական տեղաշարժին, նա հիշեցրել է Հիպոկրատի խորհուրդը՝ «Մի´ վնասիր»:
Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Արտաշես Գեղամյանն իր ելույթում խոսել է արձագանքելով մինչ այդ հնչած կարծիքներից մեկին, թե ԱՄՆ-ը հզոր երկիր է և կարող է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Գեղամյանը ասել է, թե նման պնդումները վտանգավոր են, քանի որ անտեսվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, և ընդհանրապես՝ ինչի՞ է պետք ԵԱՀԿ-ն, եթե միջազգային դատավոր կա՝ ի դեմս ԱՄՆ-ի:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում անդրադարձ կա Հայաստանի պատվիրակության մասնակցությանը Բաքվում անցկացվող վեհաժողովի տարեկան նիստին: Նշվում է, որ Հայաստանի պատվիրակության ղեկավարը նիստերի ընդմիջմանը առանց վախի ու անվստահության շփվում է ադրբեջանցիների հետ. որքան էլ տարաձայնությունները խոր լինեն, հանդուրժողականությունը հնարավոր է:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ